Երեխաները պառկել են ձյան վրա ու «գրել» «դպրոց» բառը, որպեսզի դպրոց կառուցվի իրենց համար

Առավոտյան հինգին վեր կենալ, երկար ճանապարհ․ այսպես են Թաթարստանի երկու գյուղերի երեխաները ստիպված լինում ամեն օր դպրոց հասնել: Դրա համար երեխաները որոշել են պառկել ձյան վրա ու «գրել» «դպրոց» բառը, որպեսզի դպրոց կառուցվի իրենց համար։

«Երկու գյուղերի բնակիչները հուսահատության են մատնված. Բյուրոկրատիայի դեմ պայքարելու և վարչակազմի խոստումներն անընդհատ չկատարելու դեմ ուժ չկա պայքարելու»,-դիմել են նրանք պաշտոնյաներին և Թաթարստանի Հանրապետության ղեկավարին:

Թաթարստանի նախագահի մամուլի ծառայությունից Life-ին հայտնել են, որ դպրոցի հետ կապված խնդիրն արդեն լուծված է, բայց այդ ընթացքում աշակերտների համար կստեղծվի նորմալ ճանապարհ, որպեսզի նրանք կարողանան առանց դժվարությունների դպրոց հասնել և տուն վերադառնալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ