Սոցիալական ցանցերի՝ մասնավորապես ֆեյսբուքի օգտատերերը վերջին մի քանի տարվա ընթացքում ականատեսն էին մի երևույթի, որի իմաստը առաջին հայացքին ինչքան էլ որ անհասկանալի էր թվում, բայց հետապնդում էր շատ հստակ նպատակ:
Այդ երևույթը ֆեյքերի առաջացումն էր, որոնք շատ արագ «բազմանում» և առաջին հայացքից ավելի շուտ ժպիտ առաջացնող ֆեյքից տրանսֆորմացվում էին, վերածվելով շատ արդյունավետ գործիքի թ՛ե իշխանությունների, թ՛ե իշխանությունների դեմ պայքարողների ձեռքում:
Նախ հասկանաք թե ինչ է ֆեյքը և ինչի համար են այն օգտագործում.
Այստեղ ես կբաժանաեի ֆեյքերին երկու խմբի՝ անձնական օգտագործան և քաղաքական նպատակներով օգտագործման:
Եթե առաջինի դեպքում ֆեյքերը ոչ մի կերպ աչքի չեն ընկնում (ասենք ինչ որ մի անհամարձակ տղա աղջիկ խոսացնելու համար ուրիշի նկարով էջ է ստեղծել ))) ) ապա երկրորդ խմբի ֆեյքերի նպատակն է հենց ուշադրություն գրավելը, առաջին հերթին ԶԼՄ-ների: