Ասկերանի շրջանում հայտնաբերվել են «Սմերչ»-ից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ զինատեսակներ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ:

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր:

Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում»,- նշում են ԱԻՊԾ-ից և հորդորում պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ