Երբ Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ մեր զավակները Երևանում ծնվեցին նավթավառի հոտի և մոմի լույսի տակ, որ Ղարաբաղում հայերենը թևածի

Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ մեր երիտասարդության լավագույն տարիներն անցան ղարաբաղյան Շարժման մեջ, Ղարաբաղի համար՝ շուրջօրյա հանրահավաքներում, բողոքի միջոցառումներում, դաս ադուլներում և գործադուլներում, քաղաքական դժ նի պայքարում, որ Ղարաբաղը մնա հայկական:

Երբ Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ մեր զավակները Երևանում ծնվեցին նավթավառի հոտի և մոմի լույսի տակ, որ Ղարաբաղում հայերենը թևածի: Երբ Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ մեր եղբայրներն ու ընկերները զոհվեցին, որ Ղարաբաղում օտարն ու օտար լեզուն չիշխեն:

Երբ Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ Ստեփանակերտից եկած և Երևանում հարստացած պետական պաշտոնյաներին մենք ստիպված էինք Երևանում հանդուրժել, որ Ղարաբաղը մնա հայկական:

Երբ Ղարաբաղում ռուսերենը հռչակում եք որպես պետական լեզու, հիշեք, որ Հայաստանը 26 տարի կրկնակի շրջափ ակման է ենթարկվել, որ Ղարաբաղը չհանձնվի:

Երբ Ղարաբաղում ռուսերենը հռչակում էիք որպես պետական լեզու, հիշեք, որ մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ և մեկ հայրենիք ունենք, որի մի մասը՝ Ղարաբաղը հանձնեիցք Հայաստանի դավադիր բարեկամներին և ոխերիմ թշնամիներին:

Ի վերջո հիշեք, ՀՀ և ԼՂՀ ղեկավարներով, հիշեք, որ ձեզ ներում չկա՝ ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ երկնքում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ