Դիլիջանի ոլորաններում մերկասառույցի պատճառով Nissan-ը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Աշտարակի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Ատոմյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորանում, Կամո փողոցում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևորներ՝ Աշտարակի բնակիչներ, 36-ամյա Ա. Վարդանյանն ու 36-ամյա Ռ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ շ

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ