Այսօր մեկ ժամով կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին՝ ժամը 20:30-21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Նշենք, որ  Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ:

Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ