Տեսախցիկը նկարահանել է Էջմիածնում Mercedes-ի մասնակցությամբ տեղի ունեցած վթարը

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է մարտի 14-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցել Mercedes-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարը։
Ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ մարտի 14-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը  01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը իր վարած  Mercedes  մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտի համար նախատեսաված մայթին, առաջ ընթացել, կոտրել գազատար խողովակի հենասյունը, այնուհետև բախվել նույն փողոցի  17/1 տան քարե պարսպին, կոտրել երկաթե  ճաղավանդակներն ու փլուզել պարսպի որոշ հատված, այնուհետև բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վթարի հետևանքով  վարորդ Ա. Ալեքսանյանն ու ուղևոր՝ Զվարթնոց թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Աբրահամյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական  կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ