Մեր երկիրը բարձր մշակույթի ու արվեստի միջոցով հառնելու իրական հնարավորություն ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր թատրոնի միջազգային օրն է։

Շնորհավորելով թատերարվեստի մեր գործիչներին՝ մաղթում եմ բեղմնավոր գործունեություն։ Համոզված եմ, որ մեր երկիրը նախ բարձր մշակույթի ու արվեստի միջոցով հառնելու իրական հնարավորություն ունի։

Այսօր երեկոյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ