Շահառուներին վճարվող աջակցության գումարը չի կարող արգելադրվել

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ շահառուներին վճարվող աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել, հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

«Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 2148-Լ (30,000 և 45,000 ՀՀ դրամի չափով դրամական օգնության գումարները), 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2072-Լ (30,000 և 45,000 ՀՀ դրամի չափով դրամական օգնության գումարները), 2021 թվականի փետրվարի 8-ի թիվ 148-Լ (500,000 ՀՀ դրամի չափով դրամական օգնության գումարը), 2021 թվականի փետրվարի 18-ի թիվ 218-Լ(68,000 ՀՀ դրամի չափով դրամական օգնության գումարը), 2021 թվականի մարտի 4-ի թիվ 310-Լ (30,000 ՀՀ դրամի չափով դրամական օգնության գումարը) որոշումներով հաստատված կարգերի համաձայն.

շահառուներին վճարվող աջակցության գումարը չի կարող՝

արգելադրվել (դրվել արգելանքի տակ)

բռնագանձվել

հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

Ուստի Արցախում և Հայաստանում գործող բանկերին (պահումներ կատարվել են Արարատ բանկի և Կոնվերս բանկի կողմից) կոչ ենք անում վերոհիշյալ պարտավորությունների դիմաց աջակցության գումարի գանձումը կասեցնել՝ դրանք անհապաղ հետ վերադարձնելով շահառուներին»,- տեղեկացնում են նախարարությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ