Ադրբեջանցիները շարունակում են պղծել Արցախի օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիները

Ադրբեջանցի զինվորականները` երկրի նախագահ Իլհամ Ալիևի հովանավորությամբ, շարունակում են պղծել Արցախի` Ադբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիները:

Կադրերում երևում է, թե ինչպես են զինվորական համազգեստով անձինք մտնում եկեղեցի, պատռում սրբապատկերները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Մեխակավանի ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերելու, ինչպես նաև Շուշիի «Կանաչ Ժամ» կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելու մասին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ