Թբիլիսիի քաղաքապետը տեղափոխվել է հիվանդանոց

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ իր մոտ հաստատվել է վերտերբո-բազիլյար համախտանիշը՝ ուղեղի արյան մատակարարման խախտումը, ինչի պատճառով նա գտնվում է կլինիկայում և բուժզննում է անցնում: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ընկերներ, ես բազմաթիվ ծանուցումներ եմ ստանում, ինձ ծանոթ և անծանոթ մարդիկ են գրում այն հարցով, թե ինչու ես այդքան ակտիվ չեմ։ Ես պարտավոր եմ հայտնել, որ ինձ մոտ հաստատվել է վերտերբո-բազիլյար համախտանիշը և վեստիբուլոպաթիան, ինչի պատճառով ես բուժզննում եմ անցնում կլինիկաներից մեկում»,-գրել է Կալաձեն Ֆեյսբուքյան իր էջում:

Ըստ քաղաքապետի՝ չնայած կլինիկայում գտնվելուն, նա շարունակում է աշխատել հեռակա կարգով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ