Ինչու են ակտիվացել անցյալի ուրվականները․․․

Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր

Ինչու են ակտիվացել անցյալի ուրվականները․․․

Իրապես կարծե՞լ , որ անհանգստացած են երկրում ստեղծված իրավիճակով, թե կա՞ն այլ հարցեր, որոնք գուցե հանրայնացնել հնարավոր չէ։

Հանդիպմանը ներկա բոլոր գործիչները  հնարավորություն են ունեցել Արցախի հարցը վերջնական լուծելու և  ինչն է խանգարել , որ երբ հասել է վճռական քայլ անելու ժամանակը ,  հնչել է հրաժարական ։

Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական անցյալը անուրանալի է հայկական պետականության համար կարևոր գործունեությամբ, կան փաստեր, որ չհամաձայնվել հնարավոր չէ․․․

Բայց  հարց , այն ինչ հիմա խորհուրդ է տալիս ,  ճառում և խրատում, ինչու՞ իր ժամանակին հարցը չլուծվեց, ինչու՞ հաղթած պետությունը այդպես էլ զինադադարի փաստաթուղթը պայմանագրի չվերածեց, ինչու՞ ստորագրվեց տարածքներ հանձնելու փաստաթուղթը և չհանձնվեց և այսպես մի շարք ինչուների պատասխաններ և վճռական քաղաքական կամք ցուցաբերելու փոխարեն հրաժարական , փախուստ պատասխանատվությունից։

Ռոբերտ Քոչարյան , որ  բացի Ադրբեջանի օկուպացված տարածքները հանձնելը,  բանակցային սեղանին դրեց Մեղրին, դուրս մղեց Արցախին՝ որպես բանակցող կողմ և սկսեց ձնագնդի գլորել  և փոխանցել  Սերժ Սարգսյանին նվեր, որը վերջնականապես Արցախի հարցը բանակցություններից վերածեց պատաերազմական գործողությունների, բանակցեց- բանակցեց և,  օ հրաշք,  ամենապատասխանատու պահին, ժողովուրդը ոտքի կանգնեց և հեղափոխություն արեց։

Եվ այս ամփոփից հետո հասկանալի է , որ նրանց Արցախի խնդիրները բնավ էլ չեն հուզում, պարզապես քաղաքական եղանակային փոփոխություններից որքան հնարավոր է փորձում են օգտվել և  հայտնվել իշխանության ղեկին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ