Մարտի 1-ի գործը չի կարճվի, այլ ընդամենը կփոխվի մեղադրական հոդվածը․ դատավարության փուլը կշարունակվի բնականոն հունով

Մարտի 1-ի գործը չի կարճվի, այլ ընդամենը կփոխվի մեղադրական հոդվածը հավանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 308․2 և 309․3 հոդվածներով, որն նախատեսում է ազատազրկում վեցից տասը տարի ժամկետով։ Ուստի, մարտի 1-ի գործը, որն մտել է դատավարության փուլը կշարունակվի բնականոն հունով։

Հավելենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը՝ նախագահությամբ Արման Դիլանյանի, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցով որոշումը՝ արձանագրելով, որ հոդվածը հակասում է Սահմանադրությանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռ․ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ