Հրդեհ Փարաքարում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ կանչ»

Մարտի 26-ին, ժամը 16։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում այրվում է պահեստի տանիք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ կանչ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավանի խճուղում գտնվող տներից մեկին հարակից մետաղագործական արհեստանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ 16:49-ին: Այրվել են արհեստանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (20 քմ), արհեստանոցի հետնամասում՝ խոտածածկույթ (100 քմ) և կուտակած աղբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ