Արման Բաբաջանյանը ներողություն է խնդրել

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել Մարտի 1-ի տասը զոհերից ՍԴ այսօրվա որոշման համար։

«Մարտի-1 ի սպանդը արդարացնող Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման մասին դեռ կգրենք, հանդես կգանք հայտարարությամբ․․․ մինչ այդ, սակայն
Համլետ Թադևոսյան, Տիգրան Աբգարյան, Զաքար Հովհաննիսյան, Սամվել Հարությունյան, Գրիգոր Գևարգյան, Հովհաննես Հովհաննիսյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Դավիթ Պետրոսյան, Գոռ Քլոյան
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ այսպիսի որոշման համար․․․»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ՍԴ-ի կողմից ճանաչվել է հակասահմանադրական եւ անվավեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ