Եգիպտոսում երկու գնացքների բախումից 32 մարդ է զոհվել

Առնվազն 32 մարդ է զոհվել Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով, ևս 66-ը վիրավորվել են: Այս մասին նշվում է «ՌԻԱ Նովոստիի»՝ առողջապահության նախարարության խոսնակ Խալեդ Մուգահեդայից ստացված հայտարարության մեջ:

Վթարը տեղի է ունեցել Սոհագ նահանգի Տախտա քաղաքում: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Դեպքի վայր է մեկնել առողջապահության նախարար Հալա Զայդը:

Տեսանյութը ստորև․․․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ