Հայ դերասանուհի և հաղորդավարուհի Անի Երանյանը 2007 թվականին ավարտել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին։ Մասնակցել է մի շարք մրցույթների, մեծամասամբ գեղեցկության։
2011-2012 թվականները վարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Թեժ տասնյակ» հաղորդումը։
Դերասանուհի Անի Երանյանը իր ծննդյան 28-ամյակն է նշում: Այդ կապակցությամբ դերասանուհին իր ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել,որի վրա գրված է.
«28-ը մեծ չէ։ Դա ընդամենը նոր հայացք է 365 օրվան»։