Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 37 կանանց

Մար#նավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մար#նավաճառների հնարավոր հավաքատեղիներում:

Փետրվարի 2-ին և 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների ու պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 37 կանայք:

Նպատակն է արգելել մար#նավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, բացի դրանից, նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին:

Այս խնդրի հետ կապված ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ ահազանգեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ