Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կառավարական ավտոշարասյունը երթևեկում Երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով։ Տեսանյութի հեղինակը նշում է, որ ավտոշարասյունը սպասարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Դեպքի վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ մեքենայում չի եղել։
«Նա ոտքով անցել է փողոցը, և, որովհետև դա անսպասելի է եղել, ավտոշարասյունն անվտանգության նկատառումներից ելնելով մոտեցել է վարչապետին։
Օրենքը համապատասխան կարգավորում նախատեսում է։ Եվ վերջում, վարչապետը մշտապես հետևում է երթևեկության կանոններին և օրենքով նախատեսված ընթացակարգերին»,- մեզ հետ զրույցում ասաց խոսնակը։