Hayeli.am-ի տեղեկություններով նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ։
Վերջինիս երկու անգամ նույնիսկ հարցաքննության են կանչել։
Վովա Գասպարյանին մեղադրում են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին կեղծ անձնագիր տրամադրելու մեջ:
Այս գործի շրջանակներում նա իրավապահներին փոխանցել է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ է դա արել։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ։
2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից:
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ