«Զոռբայությա՞մբ եք ուզում հարցը լուծել»․ վարչապետի մամուլի խոսնակը՝ ցուցարարներին

Չոր հացի ու դեղի փող էլ չեք կամենում, որ աշխատենք, կառավարության դիմաց հայտարարեց փողոցային առևտրի արգելքի դեմ բողոքող ցուցարարներից մեկը:

«40 տարի Պրոսպեկտի շուկան եմ կանգնել, շուկան վերավաճառեցիք, էսքան ժողովրդին հանեցիք շպրտեցիք դուրս», — ասաց նա:

Մեկ այլ ցուցարար էլ բողոքեց, որ ոչ քաղաքապետարանում, ոչ էլ կառավարությունում իրենց ոչ ոք չի ուզում լսել:

«Գալիս գնում ենք, նենց տպավորությունա, որ կառավարությունում չկա մեկը, որ գրագետ զբաղվի մեր հարցով, աշխատանքային խումբ կազմի կուլտուրական մեզ հարկային դաշտ բերեն, աշխատենք», — ասաց ցուցարարներից մեկը՝ դիմելով վարչապետի մամուլի խոսանակ Վլադիմիր Կարապետյանին, ով կառավարության շենքի դիմաց հանդիպեց ցուցարարներին՝ լսելու նրանց բողոքները:

Այնուհետև ցուցարարներն իրար հերթ չտալով սկսեցին ներկայացնել իրենց բողոքները՝ նշելով, որ դիմել են քաղաքապետարան, բայց պատասխան չեն ստացել ու տպավորություն է, որ քաղաքապետարանում կամ չեն կարդում իրենց նամակը, կամ էլ այն չի հետաքրքրում քաղաքապետարանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ