«Բա Նիկոլն ասում էր՝ ես ժողովրդի հետ եմ». բողոքի ակցիա Կառավարության դիմաց

Հունվարի 8-ի ավագանու նիստի ժամանակ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ փողոցային առևտուրը պետք է կանխվի, քաղաքային իշխանությունները փոխզիջումային տարբերակ են գտել` այդ մարդկանց հատուկ հատկացված տեղեր տալով։

Բացի այդ, առևտրականներին ժամանակավոր պետք է քաղաքի շուկաներում տեղեր հատկացնեին անվճար։

Սակայն այսօր փողոցային առևտրով զբաղվողները հավաքվել են քաղաքապետարանի մոտ և վեճի բռնվել ավագանու անդամների հետ։ Նրանք պահանջում են թույլ տալ շարունակել առևտուր անել փողոցում և ուզում են հանդիպել քաղաքապետի հետ։

Ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը կոչ արեց առևտրականներին իրենց գործունեությունը շուկա տեղափոխել և աշխատել արժանավայել և սանիտարական մաքուր պայմաններում։

Ավելի վաղ «Գումի շուկա» կոչվող N2 շուկայի տնօրեն Վազգեն Նահապետյանը ասել էր, որ շուկայում մոտ 250 ազատ տաղավար կա, և նա պատրաստ է տրամադրել դրանք փողոցային առևտրով զբաղվողներին։ Առաջին ամիսը նրանք կկարողանան տարածքից օգտվել անվճար, սակայն երկրորդ ամսից պետք է օրական վճարեն 200-500 դրամ։ Նմանատիպ առաջարկով հանդես եկան նաև այլ տոնավաճառների և շուկաների սեփականատերերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ