Նիժնեվարտովսկ քաղաքում արջը վազել է անցորդի ետևից

Ռուսաստանի Նիժնեվարտովսկ քաղաքում արջն ընկել է անցորդի ետևից: Այս մասին հայտնում է Megapolis Telegram ալիքը:
«Նիժնևարտովսկում արջ է վազում: Կենդանուն տեսել են Ավիատորովի վրա գտնվող KIA կենտրոնի տարածքում: Ականատեսների խոսքով, կենդանին հետապնդում էր մի մարդու», – ասվում է հաղորդագրության մեջ:

Անցորդին հաջողվել է կտրվել արջից և վազել ճանապարհի մյուս կողմը: Ճանապարհին ավտոբուսը վրաերթի է ենթարկել կենդանուն: Նախնական տվյալներով՝ արջը չի սատկել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Անցորդներին խնդրել են հեռանալ դեպքի վայրից:

 

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •