Կազանի կրկեսներից մեկում փղերը մենամարտել են հենց ներկայացման ժամանակ ԱՇԽԱՐՀ

Ականատեսները Կազանի կրկեսում նկարահանել են փղերի «ծեծկռտուքը»: Կադրերում երևում է, թե ինչպես է մի փիղը տապալում մյուսին ու որոշ ժամանակ թույլ չի տալիս նրան վեր կենալ:

«Ծեծկռտուքի» ժամանակ փղերը դուրս են եկել ասպարից: Առաջին շարքերում նստած հանդիստեսները շտապ լքել են նստատեղերը: Նրանցից ոչ ոք չի տուժել:

Փղերի մարզիչներին հաջողվել է նրանց հեռացնել իրարից: Կրկեսի ներկայացուցչի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել «Փղերի ցուցադրություն և կրկեսի մոգություն» ցերեկային ներկայացման ժամանակ: Միջադեպից հետո կրկեսի ղեկավարությունը «տեխնիկական պատճառներով» չեղարկել է փղերի մասնակցությամբ հաջորդ ներկայացումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ