«Ոստիկա՞ն եք, թե՞ քրեական հեղինակություն». լարված վիճակ Կառավարության շենքի դիմաց

Կառավարության դիմաց այսօր` փետրվարի 4-ին, կրկին հավաքվել էին բացօթյա առևտրով զբաղվող առևտրականները։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ:

«Չեն թողնում հացի փող աշխատենք, դեղի փող չեն թողնում աշխատենք: Ես քառասուն տարի կանգնել եմ Պրոսպեկտի  բազարում. էնտեղ ունեմ իմ քառասուն տարվա հաճախորդներին: Մեզ ասում են` պիտի բոլորը գնան շուկաները»,-  ասաց ցուցարարներից մեկը:

Ցուցարարների խոսքով` Քաղաքապետարանից առաջարկել են նշել այն փողոցները, որտեղ կցանկանային ունենալ տաղավարներ, սակայն իրենց առաջակած բոլոր հասցեները Երևանի քաղաքապետարանի կողմից հավանություն չեն ստացել:

Ըստ ցուցարարներից մեկի` ինքը նախկինում աշխատել է «Փակ շուկայում», շուկայի նորոգման շրջանում հիվանդ է եղել, իսկ երբ վերադարձել է իր գործին, տեսել է, որ ամեն ինչ արդեն սեփականաշնորհված-ավարտված է.

«Չգիտենք` ինչ անենք: Էն օրը ստեղից գնացի տուն, իմ հետևից էկավ գյուղապետը, թաղայինը, թե «եկել ենք, ստուգենք, տենանք` ինչ ձևի ա քո ապրելակերպը: Մարդասպանի հետևից չի գնում, իմ հետևից ա գալիս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ