Փետրվարի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ նույն վայրում ևս մեկ երկրաշարժ արձանագրվել է երեկ: Փետրվարի 3-ին՝ ժամը 08:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում, Նոր Վերին Շեն և Նոր Բրաջուր գյուղերում 3 բալ ուժգնությամբ: