Մեծահարուստ կինը ցանկանում էր էժան գնով հավկիթ գնել այս ծերունուց.տեսեք, թե ինչով ավարտվեց այն. Պատմություն, որը խրատ կլինի բոորին

Նկատելով փողոցում հավկիթ վաճառող ծերունուն մոտեցավ նրան ու հարցրեց  «Ի՞նչ արժեն ձվերը«․

Ծեր վաճառողը պատասխանեց․ «25 ցենտ, տիկին»։

Կինն ասաց․ «Եթե 6 ձու կտաս 1․25 դոլլարով՝ կվերցնեմ, չէ՝ կգնամ»։

Ծերունին պատասխանեց․ «Վերցրու ձվերը քո ուզած գնով, միգուցե սա լավ սկիզբ է, քանի որ ես դեռ ոչ մի ձու չեմ վաճառել այսօր»։

Նա վերցրեց ձվերը և հաղթանակած զգալով՝ հեռացավ։ Նստեց իր գեղեցիկ մեքենան և ընկերուհու հետ գնաց շքեղ ռեստորան։ Այնտեղ պատվիրեցին ինչ-որ կցանկանային։ Կերան ավելի քիչ, քան պատվիրել էին։ Այնուհետև՝ պահանջեցին հաշիվը․ այն կազմել էր 45 դոլար։ Կինը վճարեց 50 դոլար և ասաց ռեստորանի տիրոջը՝ պահել ավելացած 5 դոլարը։

Դեպքը կարող է սովորական թվալ ռեստորանի տիրոջ համար, սակայն ցավոտ՝ խեղճ ձվավաճառի համար։

Ինչու՞ ենք մենք մշտապես ցույց տալիս, որ ունենք իշխանություն, ուժ, երբ կարիքավորից ենք գնում որևէ ապրանք։ Եվ ինչու՞ ենք առատաձեռն գտնվում նրանց հանդեպ, ովքեր չունեն դրա կարիքը։

Մի անգամ կարդացի ինչ-որ տեղ․ «Հայրս սովորություն ուներ՝ բարձր արժեքով աղքատներից գնելու հասարակ ապրանքներ՝ առանձնապես չունենալով դրանց կարիքը։ Երբեմն նա նույնիսկ ավել էր վճարում ապրանքի դիմաց։ Մտահոգվելով այս ամենի համար՝ հարցրեցի նրան, թե ինչու է այդպես վարվում․ Հայրս պատասխանեց․ «Դա արժանապատվորեն քողարկված բարեգործություն է, որդի՛ս»»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ