Արշակ Զաքարյան (օգոստոսի 8, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, հասարակական գործիչ, Շանթ հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ և վարող, «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար։
Արշակ Զաքարյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 8-ին, Երևանում։ Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։ 1978-1984 թվականներին սովորել է Երևանի մանկական թատրոնում։
1985-1991 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիական ֆակուլտետում։2015 թվականին նախաձեռնել է «Օժանդակ օգնություն բանակին» համացանցային ակցիան:
«Նոֆի» փառատոնի շրջանակներում Ա.Զաքարյանի «Կինը» (2012թ.) ֆիլմը արժանացել է «Լավագույն հայրենասիրական ֆիլմ» մրցանակի: