1679 թ-ին Երևանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որն ըստ Զաքարիա Սարկավագի թողած հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»:
Շինություններն ավերվեցին, սակայն մնացին դրանց նկուղային հարկերը: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ողջ տարածքը: Պատերի բարձրությունը 4.50 մետր է, սվաղը` 7 սմ:
Կառույցները պահպանվել են ամբողջությամբ` մուտքերով: Հայտնաբերվել է գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ:
Հայտնաբերվել են նաև Ապիրատ իշխանի կողմից 11 դարում կառուցված ջրատար խողովակներ, որոնք ծառայել են մինչև 19 դարը:
«Պատմական նկարագրությունների համաձայն Երևանը գյուղատիպ քաղաք է եղել` այգիներով շրջապատված, կավածեփ տներով:
Կարծում եմ, պետք է լավ ուսումնասիրել մեր մշակույթը, նոր եզրակացություններ անել, վեր հանել Երևանի նոր նկարագիր»,-ասում է հնագետը:
Նրա կարծիքով՝ գյուղատիպ բնակավայրով չէին կարող անցնել Թիֆլիսի կամ Թավրիզի ճանապարհները, քարավանների ճանապարները:
1837 թ-ին Ցարական ժամանակաշրջանում սկսվեց Էրիվանի նոր նախագծի գծագրումը, որը հաստատվեց 1862 թ-ին:
Հենց այդ ժամանակ էլ կառուցվեց քաղաքի հրապարակը, որի տակ անցան այս շինությունները: Այդ ժամանակ կառուցվեցին այսօրվա Արամի, Մաշտոց, Տերյան, Նալբանդյան և Հանրապետության փողոցները:
Հնագետները հարց բարձրացրեցին, շինությունները պահպանելու համար, սակայն պատասխան ստացան, որ հանձնարարված է կառուցել հրապարակը, և ստիպված այն կրկին ավազով և այլ նյութերով փակվեց: