«Իսկապես պայմանավորվածություն եղել է ռազմագերիներին վերադարձնելու, ու կատարվածը Բաքվի հերթական ապտակն էր առաջին հերթին Ռուսաստանի». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կաատարել, որտեղ ասվում է.

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ինչ որ բան է տեղի ունենում, որը հասկանալը կարևոր է՝ որքան էլ փոքր խնդիր լինի այն։ Այդուհանդերձ, երեկ Փաշինյանը Պուտինի ներկայությամբ իրեն թույլ տվեց երկուսի անունից անել հայտարարություն, թե իրենց միջև տարաձայնություն չկա ռազմագերիների վերադարձման հարցով։

Ոչ մեկ իր դեմ նստած մեկ այլ երկրի ղեկավարի անունից նման հայտարարություն չի անի, եթե չլիներ նման փոխըմբռնում։ Նշանակում է, իսկապես պայմանավորվածություն եղել է ռազմագերիներին վերադարձնելու, ու կատարվածը Բաքվի հերթական ապտակն էր առաջին հերթին Ռուսաստանին։ Ինչո՞ւ․․․ Սա հասկանալը կարևոր է։

Մի քանի վարկածներ․․

  • -Իսկանդերի թեմայով Ռուսաստանի ցրողական պատասխա՞ն Բաքվին․․․
  • -Երկաթուղային ապաշրջափակման գործընթացի՝ տեսանելիորեն Ադրբեջանի չցանկացած երթուղու հնարավորությունի՞ց․․․

Եթե կան վարկածներ, խնդրեմ գրեք․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ