Նատալյա Օրեյրոն ինքնամեկուսացման մասին ռուսերեն լեզվով երգ է կատարել

Ուրուգվայցի դերասանուհի եւ երգչուհի, «Վայրի հրեշտակ» սերիալի աստղ Նատալյա Օրեյրոն ռուսերեն լեզվով ինքնամեկուսացման մասին է երգել: Նրա «Պարենք» երգի տեսահոլովակը հրապարակվել է Bajofondo խմբի YouTube-յան ալիքում, որը նույնպես մասնակցել է երգի ձայնագրությանը։

Տեսահոլովակում դերասանուհին երգում է ռուսերեն եւ իսպաներեն լեզուներով։

Ինչպես ТАСС-ի հետ զրույցում պատմել են Օրեյրոյի ներկայացուցիչները, նոր կոմպոզիցիան
«գրվել է պանդեմիայի ընթացքում եւ ձայնագրվել է հինգ տարբեր ստուդիաներում, որոնք գտնվում են Բուենոս Այրեսում, Մոնտեվիդեոյում եւ Լոս Անջելեսում»:

2020թ. ամռանն արտիստուհին հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու իր ցանկության մասին։ Այս գաղափարը նրա մոտ առաջացել է Իվան Ուրգանտի շոուին մասնակցելուց հետո, որի ընթացքում հաղորդավարը կատակով առաջարկել է Օրեյրոյին դառնալ ռուս։ Նա պատասխանել է, որ Ռուսաստանի երկրպագուները, իմանալով իրենց երկրի հանդեպ իր սիրո մասին, նրան ռուսական անձնագրեր են նվիրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ