«Սերժ Սարգսյանը չի կարող ընդիմություն լինել». Ալեն Սիմոնյան

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը դիմեց ՀՀԿ-ին. «Չեմ կարող համաձայնել, որ ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն լինել: ՀՀԿ-ն ընդդիմություն չի եղել ու չի կարող լինել. Սերժ Սարգսյանը չի կարող ընդդիմություն լինել, նա հանդիսանում է ՀՀԿ-ի ղեկավարը, ու ներողություն եմ խնդրում, բայց շատ շատերը չեն ճանաչում ու չգիտեն հայ ժողովրդի ցավերը, խնդիրները, որովհետև այդ մարդկանց հետ չեն շփվել: Այդ կուսակցությունը, կուսակցության ղեկավարը, ցուցակի առաջին համարը, երկրորդը, մյուսը, մյուսը, չեն ճանաչում հայ ժողովրդին»:

Սիմոնյանը հավելեց, որ ՀՀԿ-ն ընդդիմություն միգուցե դառնա 5, 10 կամ 15 տարի հետո:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Փաստորեն, Դուք մեր կազմակերպած ընտրությունների արդյունքում եք դարձել պատգամավոր, հետևաբար ժողովրդավարական ընտրություններ ենք կազմակերպել, որպեսի ձեր նման ընդդիմադիր գործիչները հայտնվեն պառլամենտում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ