ՀՀ դրոշի վրա խաչի առկայությունը ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ է

Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ՀՀ դրոշը փոխելու առաջարկին և կատարել է հետևյալ գրառումը.

«ՀՀ ԴՐՈՇԻ ՎՐԱ ԽԱՉԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է:

ՀՀ-ն , ըստ Սահմանադրության աշխարհիկ,այլ ոչ թե կրոնական երկիր է:
ՀՀ Սահմանադրությամբ բոլոր կրոնները իրավահավասար են:


Պետական Դրոշի վրա խաչի առկայությունը կհանգեցնի սահմանադրության խախտման:
Քանի որ Պետական մակարդակով կրոններից մեկը կստանա առավելություն:


Սահմանադրության վերը նշված հոդվածի առկայության դեպքում կրոնական ցանկացած ատրիբուտի առկայությունը Պետական Խորհրդանիշի վրա անթույլատրելի է և Հակասահմանադրական:

Հիմնի փոփոխության Ալենի առաջարկին համաձայն եմ,հարիր չէ հայ մարդուն ոտքի կանգնել բալկանական երաժշտության առաջին իսկ հնչյուններից,առավել ևս որ ունենք Արամ Խաչատրյանի ոգևորող երաժշտությունը:

Հարգանքներս
Արտակ Գալստյան»

Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանն իր էջում գառում էր կատարել, որտեղ առաջարկել էր փոխել ՀՀ դրոշը.

«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ինչ կասեք՞ ))»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ