ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Պապիկն ու Արփին գարնանային եղանակն են վայելում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Աննա Հակոբյանի ծննդյան օրն էր, ինչ առթիվ նա շնորհակալությւն էր հայտնել սոցցանցի օգտատերերին՝ կատարելով հետևյալ գրառումը.
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ,
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա:
Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:
Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով: