«Նիկոլ Փաշինյանի վարկանիշը փորձում են գցել ՖԵՅՔԵՐԸ». Անդրանիկ Հարությունյան

armlur.am — ը գրում է

«20-25 տարի առաջ քանդածը հնարավոր չէ մեր երկրում միանգամից վերականգնել: Քաղաքական դաշտը ես նմանեցնում եմ թատրոնին: Ինչպես որ ռեժիսորը, դերասաններն են ամիսներով աշխատում ներկայացման վրա, որպեսզի գոհացնեն հանդիսատեսին, այնպես էլ ղեկավարությունն է աշխատում:

Երկուսն էլ ժողովրդի համար են աշխատում,  պարզապես թատրոնը՝ 300 հոգու համար, ղեկավարությունը՝ 3 միլիոն հոգու: Տարիներ են պետք, որպեսզի ղեկավարության աշխատանքի արդյունքը ճաշակենք: Ամեն դեպքում, համոզված եմ, որ ապագան լուսավոր է լինելու»,- ասել է դերասան Անդրանիկ

Հարությունյանը՝ անդրադառնալով ներկայիս իշխանության գործելաոճին և  հանրային պահանջին:

Մեր դիտարկմանը, թե ակտիվ կերպով հակաքարոզչություն է տարվում եւ փորձ է  արվում ամեն կերպ ներկայացնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այլևս առաջվանը չէ, դերասանը հակադարձեց.

«Չէի ասի: Փաշինյանի վարկանիշը ֆեյքերն են փորձում գցել, իսկ իրականում նա նորմալ դիրքերի վրա է: Բացի այդ, մի բան էլ ասեմ. նորմալ է, որ քաղաքական գործչի վարկանիշը տատանվի, այն չի կարող ամեն պահի իր պիկի վրա լինել»:

Անդրանիկը հավելեց, որ ՀՀ կառավարությունից մի ակնկալիք ունի. որ հայ ազգն ապրի բարեկեցիկ կյանքով, որ սոցիալական առումով հավասարություն տիրի  երկրում:

Մենք մի փոքր էլ խոսեցինք ստեղծագործական կյանքից: Անդրանիկը տեղեկացրեց,  որ «Դեպուտատի շոու»-ի 3-րդ տեսահոլովակն են պատրաստում, այս անգամ եւս  հայտնի աստղի հետ: Դերասանը, սակայն, փակագծերը չբացեց: Միայն նշեց, որ այն նվիրված է լինելու Ռուսաստանի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների մեր  «խոպանչիներին»:

Դերասանը նաև նշեց, որ ստեղծագործական կյանքում բուռն շրջան է. «Մարտ  ամսին համերգներով հանդես կգանք Եվրոպայում: Կյանքը եռում է, չեմ բողոքում: Տարին լավ է սկսվել, մնում է՝ լավ էլ ընթանա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աղբյուրը՝  armlur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ