ԱԱԾ-ն վերադառնում է Ռոբերտ Քոչարյանին. Նոր մանրամասներ

Արթուր Վանեցյանը վստահեցրել է, որ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին հայտարարություն կանի։

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան հայտարարություն կանի:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին իր` նախկինում արված հայտարարությանը:

«Ինչ վերաբերվում է Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին իմ հայտարարությանը, ապա քրեական գործ կա հարուցված, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին կլինի համապատասխան հայտարարություն ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից»,- ասաց Վանեցյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ