«Հանգուցյալը» կենդանացել է դիահերձումից առաջ

Հնդկաստանի Կարնատակա նահանգում կենդանի հիվանդին մահացած են համարել եւ ուղարկել դիահերձման, գրում է Lenta.ru-ն: Lenta.ru հղում անելով The Times Of India պարբերականին:

27-ամյա Շանքար Շանմուգամ Գոմբին վթարի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել։ Հիվանդանոցի աշխատակիցները եզրակացրել են, որ հիվանդին փրկել հնարավոր չէ, եւ անջատել են թոքերի արհեստական օդափոխության սարքից: Դրանից հետո նրան հետմահու դիահերձման են ուղարկել։

Ընթացակարգի նախապատրաստման ժամանակ դիահերձման մասնակիցներից մեկը նկատել է, որ «հանգուցյալը» շարժվում է ձեռքերն ու ոտքերը։ Զննումը ցույց է տվել, որ հիվանդը կենդանի է։ Դրանից հետո նրան մասնավոր հիվանդանոց են ուղարկել հետագա բուժման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ