«Ալիևը լկտիաբար ասումա՝ Երևանը մեր պատմական հողնա» Շարմազանով

«Գիտակցելով բազմաթիվ մարտահրավերները՝ Հանրապետական կուսակցությունը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել: Դա ազնիվ չի լինի ո՛չ հայրենիքի, ո՛չ ընտրողների, ո՛չ կառավարության, ո՛չ էլ ընդդիմության հանդեպ:

Մենք չենք կարող կրավորական կեցվածք ընդունել, ձեռքերս լվանալ և ասել՝ դե ինչ ուզում է՝ թող լինի, Փաշինյանը գնա տապալվի, դա ոչ պետական մոտեցում է»,-նշել է Շարմազանովը՝ ավելացնելով, որ գնում են ընտրությունների, որպեսզի զերծ պահեն հայրենիքն ու կառավարությանը ճակատագրական սխալներից:

Այն հարցին՝ ինչո՞ւ Հանրապետականի ցուցակում չկա Սերժ Սարգսյանը, Շարմազանովն ասել  է, որ այս պահին Հանրապետությունում բոլորովին այլ իրավիճակ է, քան մեկ տարի առաջ էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ