Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը իր ինստագրամյան էջում սիրելիի հետ ռոմանտիկ պարի տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութի ռոմանտիկան ապահովվում է երգիչ Էրկը՝ իր Իմ աշխարհ եկ երգով։
«Մարինկան կայացած է իր աշխատանքի մեջ ու երբ նայում ես կայացած դերասանուհու խաղը, դա քեզ հաճույք է պատճառում, անգամ եթե նկատում ես վրիպում ։ Դիտողություններ իհարկե լինում են, դա է ստիմուլը ավելի առաջ գնալու ևւ կատարելագործված լինելու։
Առաջին անգամ կարտահայտվեմ չէի խոսել այս մասին անգամ Մարինկայի հետ, թող սա առիթ դառնա ասելու՝ այո ես իսկապես հիանում եմ իր խաղով, իր խաղային բարձր մակարդակով։
Նա իսկապես տարբերվում է թե իր ոճով թե իր խաղային աստիճանով և սա օբյեկտիվ կարծիք է ։ Նա իմ ամենասիրելի դերասանուհին է, եթե նայենք աշխատանքային աչքերով։»,- ասել է Հրաչ Թառոյանը մի հարցազրույցի ժամանակ: