Դատախազությունում բացի գլխավոր դատախազից բոլորը պարգևատրվել են

ՀՀ գլխավոր դատախազության համակարգի բոլոր դատախազները պարգևատրվել են՝ բացառությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի։ Կարգապահական պատասխանատվության ենթարկված աշխատակիցները չեն պարգևատրվել։

Պարգևատրումների վերաբերյալ գրավոր հարցմանն ի պատասխան Դատախազությունից հայտնել են

«Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր դատախազները՝ բացառությամբ ՀՀ գլխավոր դատախազի, 2019 թվականի հունվարի 8-ի` ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստացել են պարգևատրում պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդից՝ աշխատավարձի դրույքաչափի 70 տոկոսի չափով (առանց հավելավճարների), իսկ քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ աշխատավարձի դրույքաչափի 100 տոկոսի չափով (առանց հավելավճարների):

Սահմանված կարգի համաձայն` պարգևավճարներ չեն ստացել կարգապահական պատասխանատվության ենթարկված աշխատակիցները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ