2019 թվականի բյուջետային հատկացումների շրջանակներում առողջապահության նախարարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել բնակչության առանձին խմբերի անպտղությամբ պայմանավորված:
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կիրականացվեն անպտղության պատճառագիտության հետազոտություններ և անպտղության բուժում, այդ թվում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ներկայումս ընթանում են շահառուներին ներկայացվող պահանջների ու պայմանների քննարկման և ծրագրի իրականացման ընթացակարգերի հստակեցման, պետական պատվերի տեղադրման, ինչպես նաև դրանց հետ կապված որոշ իրավական ակտերի լրամշակման և/կամ համապատասխան փոփոխությունների կատարման աշխատանքները, ինչը կպահանջի որոշակի ժամանակ:
Վերոհիշյալից ելնելով` առաջարկում ենք անպտղության հետ կապված հարցումներն ու դիմումները ներկայացնել աշխատանքների ավարտից հետո, երբ սահմանված կլինեն շահառուների ընտրության չափանիշները, նրանց ներկայացվող պահանջներն ու պայմանները և իրականացման ընթացակարգերը:
Ծրագրի մեկնարկի մասին առողջապահության նախարարությունը լրացուցիչ կհայտարարի:
Առողջապահության Նախարարություն