Պայթյուններ Գվինեայի ռազմաբազայում․ կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Հասարակածային Գվիենայի արևմուտքում՝ նավահանգստային խոշոր քաղաք Բատայի ռազմաբազայում պայթյունների շարք է որոտացել։ Այս մասին հայտնում է տեղի AhoraEg պորտալը։

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է մոտ 20 մարդ, 3 հիվանդանոցներում գտնվում է մոտ 420 վիրավոր։
Նախագահ Թեոդորո Օբիանգ Նգեման հայտարարել է, որ ողջբերգության պատճառ է դարձել զինվորականների անփութությունը։

Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ինքը հանձնարարել է իրականացնել միջադեպի մանրակրկիտ հետաքննություն և գնահատել հասցված վնասը։ Նա քաղաքի բնակիչներին հանգստության պահպանման կոչ է արել և օգնության խնդրանքով դիմել միջազգային հանրությանը։

Հաղորդվում է, որ պայթյունի ուժգնությունից տների տանիքներ են պոկվել, շենքերի պատեր փլվել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ