«Ուզում եմ սովորեցնել քեզ ընկնել, որ հետո հեշտ կարողանաս ոտքի կանգնել» — Հայկոյի խրատը որդուն

Երգիչ Հայկոն Ինստագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ, որը նվիրված է որդուն՝ Արմանին։ Այն կարծես թե մտովի զրույց է որդու հետ ՝ հայրական խրատներ ու կյանքի դասեր:

Տեսանյութը նկարահանվել է երգչի «Սիրո հավերժ քաղաք» խորագրով մենահամերգի համար։ Խոսքերը գրել է Հրաչ Քեշիշյանը, երաժշտության հեղինակը Հայկոն է ու անձամբ է կարդում տեքստը։

Հոլովակն ավելի ծավալուն է, սակայն երգիչը հրապարակել է մի փոքրիկ հատված։

Խոսք — Հրաչ Քեշիշյանի

Կարդում է Հայկոն

Դերերում — Արման Հակոբյան

Ռեժիսոր — Հրաչ Քեշիշյան

Երժ. — Հայկո

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ