3-ամյա աղջնակը 11 օր կորել էր անտառում. կապշեք՝ իմանալով, թե «ով» է այդքան ժամանակ նրա հետ եղել

3-ամյա Կարինա Չիկիտովան՝ Յակուտիայից, պատրաստվում էր այցելել իր հայրիկին, ով ապրում էր հարևան գյուղում: Ճանապարհն անցնում էր անտառի միջով, բայց աղջկա մայրը չէր անհանգստանում, քանի որ փոքրիկը շատ անգամներ էր  գնացել այդ ճանապարհով: Տեղ հասնելով  աղջիկը տանը չգտավ իր հայրիկին: Կարինան որոշեց փնտրել նրան մերձակա անտառում:

Երբ մի քանի ժամ անց Կարինան իր փոքրիկ շնիկի հետ տուն չվերադարձավ, նրա ծնողները հասկացան, որ աղջիկը մոլորվել է, և կյանքը վտանգի տակ է:

Մայրն ու հայրն իրենց էին մեղադրում: Տարբեր փրկարար խմբեր էին զբաղվում Կարինայի որոնումներով, բայց անօգուտ: Անցավ 10 օր, և ծնողներն արդեն սկսել էին համակերպվել ամենավատ մտքի հետ, որ կարող էր պատահած լինել:

Ամեն ինչ փոխվեց 11-րդ օրը, երբ տուն վերադարձավ աղջկա փոքրիկ շնիկը:Փրկարարները մտածեցին, որ շունը թողել է աղջկան անտառում, որովհետև նա մահացել է: Բայց տուն մտնելուն պես շունը նորից շտապեց դեպի խուլ մացառուտները: Ծնողները հասկացան, որ պետք է հետևեն շնիկին:Մի քանի կիլոմետր շան հետևից գնալով՝ փրկարարները տեսան աղջկան:

Նա ողջ և առողջ էր և վախեցած աչքերով նայում էր մարդկանց: Փոքրիկը գտնվում էր ուժասպառ վիճակում:Տանն աղջկան սպասում էին ծնողները: Ավելի ուշ Կարինան պատմեց, թե ինչպես էր կերել հատապտուղներ, խոտ և տերևներ, որպեսզի կարողանա ողջ մնալ:Նրանք միմյանց տաքացրել են տասը օր:

Ի պատիվ քաջ չորքոտանի ընկերոջ՝ Յակուտիայի բնակիչները նրա արձանն են կանգնեցրել, որը խորհրդանշում է ընկերություն, հավատարմություն և սեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ