Pfizer– ի գլխավոր տնօրենը չի կարողացել մուտք գործել Իսրայել կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով

Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլան հետաձգել է իր այցն Իսրայել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա կորոնավիրուսի դեմ պատվաստված չէ: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

Նա ստացել էր պատվաստանյութի առաջին չափաբաժինը, սակայն երկրորդը չէր հասցրել ստանալ: Նշվում է, որ ընկերության պատվիրակության անդամներից ոչ մեկը երկրորդ պատվաստանյութը ստացած չի եղել:

Հարցին, թե ինչու է Բուրլան ձգձգել այս ընթացակարգը, նա պատասխանել է, որ չի պատրաստվում «արտահերթ պատվաստվել», երբ կան մարդիկ, որոնք պատվաստանյութի կարիքն ավելի շատ ունեն:

Pfizer– ի ներկայացուցիչը նշել է, որ իրենք շարունակում են հետաքրքրված մնալ Իսրայել այցելությամբ: Այցը երկիր կարող է հետաձգվել մինչ գարնան վերջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ