Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն․ ՀՀ ՄԻՊ


ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջական զինված ծառայողների գերագույն հրամանատարը:

Իրե՞նք են չէ կրակում Սյունիքի գյուղերի մոտ:

Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը» ու վիրավորանքի, ատելության բսռերով խոսում Հայաստանի, Արցախի ողջ բնակչության մասին (այս տեսանյութում մեջբերել եմ դրանց միայն մի մասը` «շակալներ, վայրի հրեշներ, ուղեղ չունեցող» և այլն):

Ադրբեջական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում (ապացույցները կից տեսանյութում են):

Այս ամենը ևս հիմնավորում է, որ, Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ նրանք (դրոշներն ու ցուցանակներն էլ) չպետք է լինեն»,- ասված է Թաթոյանի գրառման մեջ:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •