Սիրիայի հյուսիսում գտնվող նավթավերամշակման գործարանի հրթիռակոծման հետևանքով մահացել է 4 մարդ: Ավելի քան 25 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը հայտարարել է, որ հրթ իռներն արձակվել են Ռուսաստանի ռազ մանավերից՝ Սիրիայի կառավարության աջակցությամբ:
Հրշեջ ծառայություններին մինչ այժմ չի հաջողվել մեկուսացնել ահռելի չափսերի հասնող հր դեհը:
Հիշեցնենք , որ անցած գիշեր Հալեպ նահանգի տարածքում ոչնչ ացվել էին թուրքամետ գրո հայինների կողմից վերահսկվող նավթավերամշակման գործարաններն ու նավթամթերքներով պահեստարանները:
Դրանից անմիջապես հետո տեղեկատվություն էր ստացվել , որ Թուրքիայի զին ված ուժերի կողմից քրդական քաղաքների և Շահբա ամբարտակի ուղղությամբ լայնածավալ հրե տանային և օդային հար վածներ են սկսվել:
Ալ-Հուրմար բնակավայրի մոտակայքում այ րվել են տասնյակ վառելիքային բեռնատարներ, որոնք պետք է մաքսան ենգ ապրանքը հասցնեին Թուրքիա: Թարխին քաղաքի շրջանում վն ասվել է նավթավերամշակման գործարանը: