«Բանակը Փաշինյանի կողքին է, իսկ քառասուն հոգին բանակ չէ…». Արմեն Խաչատրյան

Եթե իրենք չլինեն Զինված ուժերի գլխավոր շտաբում, կլինի մեկ ուրիշը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԳՇ հայտարարությանը:

«Իրենք չլինեն ԳՇ-ում, մեկ ուրիշը կլինի, դա պետական ինստիտուտ է, իսկ մնացած մեկնաբանությունները ես կտամ վաղը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ էական չէ, թե ով կլինի այդ կառույցում:

«Գլխավոր շտաբը պետական ինստիտուտ է, ով ուզում է ներսում լինի, գեներալներով կամ անձերով չի պայմանավորված այդ կառույցը»,- մեկնաբանեց Արմեն Խաչատրյանը:

«Բանակը Նիկոլ Փաշինյանի կողքին է և միշտ էլ եղել է: Ես կառավարության կողքին եմ: Այո, բանակն էլ Փաշինյանի կողքին է և այդ 40 հոգին բանակ չի, դա կորպուսի հրամանատարներն են»,- ասաց Խաչատրյանը:

Մանրամասները՝  Factor.am-ի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ