Google-ի, Facebook-ի և Amazon-ի ղեկավարները կժամանեն Հայաստան

Google-ի, Facebook-ի և Amazon-ի ղեկավարները կժամանեն Հայաստան. այս մասին տեղեկացնում է ittrend.am-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ Հայաստանի հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում տեղի ունեցած «Թվային օրակարգ 2.0. Եվրասիայի ինովացիոն էկոհամակարգը» համաժողովի ընթացքում ելույթ ունենալով՝ ներկաներին հրավիրել է հոկտեմբերին Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին։

Համագումարին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Google, Amazon, Facebook ընկերությունների ղեկավարները։

 

Հայաստանի փոխվարչապետը վստահ է, որ այդ համագումարը «հետաքրքիր հարթակ կդառնա կարծիքների փոխանակման համար» թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։

Երևանում WCIT 2019-ը կազմակերպվելու է հոկտեմբերի 6-9-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ