Առողջապահության նախարարությունը հերքում է. բժիշկ Գևորգ Թամամյանը սուտ լուրեր է տարածում

ՀՀ առողջապահությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Պաշտոնական հերքում
Ի պատասխան Tert.am լրատվական կայքում մարտի 6-ի՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել» վերտառությամբ հրապարակմանը՝ հայտնում ենք, որ լրատվականը խեղաթյուրել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Tert.am լրատվականի հարցմանը տված պատասխանն ու տեղեկատվությունը և պայմանագրի սխալ արժեք նշել:

2018-2021թթ. «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է ընդամենը 288 մլն 772 հազար ՀՀ դրամի պայմանագիր:
Tert.am-ին առողջապահության նախարարությունից գրավոր տեղեկատվությունը ոչ ճիշտ է ներկայացվել, մասնավորապես գրության մեջ ներկայացված տարեսկզբի պայմանագրային գումարը և տարվա ընթացքում համաձայնագրով ամրագրված գումարները պետք է դիտարկել աճողական կարգով, այլ ոչ թե մեխանիկական գումարելով:

Արդյունքում՝ 2018, 2019, 2020, 2021 թվականների ընթացքում «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է համապատասխանաբար 25 մլն 176 հազար, 98 մլն 934 հազար, 91 մլն 982 հազար, 72 մլն 680 հազար ՀՀ դրամի պայմանագիր: Արդյունքում չորս տարվա ընթացքում «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման հատկացված շուրջ 4,5 մլրդ դրամից վերոհիշյալ կազմակերպությանը  հատկացվել է 288 մլն 772 հազար ՀՀ դրամ:

Համեմատության համար կարող ենք նշել, որ 2019, 2020, 2021 թվականներին, օրինակ, «Արմամաքս» ՍՊԸ-ին հատկացվել է 420 մլն 884 հազար ՀՀ դրամ:

Առողջապահության նախարարությունը հորդորում է Tert.am լրատվականին զերծ մնալ նման էժանագին շահարկումներից և հրապարակել սույն հերքումը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Նշենք, որ նմանօրինակ բովանդակությամբ գրառում էր արել նաև Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը, որտեղ մեղադրել էր ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ